Լավ մտածիր ծխելուց առաջ


Ըստ առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների
ամեն 6.5 վայրկյան ինչ-որ մեկը մահանում է ծխախոտի օգնագործումից:



Ծխախոտը պարունակում է ավելի քան 4 000 վնասակար տարրեր, որոնց մեջ առանձնանում են 3 հիմնական խմբեր.
Առաջին խմբին է պատկանում խեժը: Այն իր մեջ պարունակում է ուժեղագույն կոնցերագեն նյութեր (քաղցկեղի առաջացմանը նպաստող նյութեր), որոնք քայքայում են բրոնխների հյուսվածքները, ինչպես նաև թոքերը: Ըստ վիճակագրության տվյալների՝ թոքերի քաղցկեղով հիվանդության 85 %-ի պատճառը հենց ծխելն է: Խեժն է պատճառը ծխողների հազի և խրոնիկ բրոնխիտի:
Երկրորդ խմբին է պատկանում նիկոտինը, որը միջազգային առողջապահպան մարմինների կողմից ճանաչված է որպես կախվածություն առաջացնող նյութ: Նիկոտինը համապատասխանում է հակում առաջացնող նյութի չափանիշներին` ներառյալ հակվածություն օգտագործման նկատմամբ` չնայած հրաժարվելու ցանկությանը ու կրկնվող փորձերին, հոգեմետ ազդեցություն` կապված ուղեղի վրա նյութի ունեցած ազդեցության հետ (ծխախոտի ծխի թոքերն անցնելու արդեն իսկ 7–րդ վայրկյանին նիկոտինը ներթափանում է ուղեղ), և վարքագիծ, որը պայմանավորված է հոգեկան ակտիվությունն ուժեղացնող նյութի ներգործությամբ:
Երրորդ խմբին են պատկանում տոքսիկ գազերը և հատկապես ցիանաջրածինը, ազոտը, ամենավտագավոր բաղադրիչը ծխախոտի ծխում` ածխածնի օքսիդը, որը անվանում են նաև շմոլ գազ, որը վնաս է հասցնում օրգանիզմում հեմոգլոբինին:

 

 

 

 

 

 

 

Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան 5 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով. սա գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալարյայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած:

 

 

 

 

 

 

 

 

Ինքնաբեր վիժմամբ պտղին կորցնելու հավանականությունը առավել է հղիության ընթացքում ծխող կանանց շրջանում: Ծխող մայրերի երեխաներն, ի համեմատություն չծխող մայրերի երեխաների, նշանակալի հավանականությամբ ավելի հաճախ են ծնվում փոքր քաշով և մանուկ հասակում նրանց մահանալու հավանականությունը հասնում է 35 %-ի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԾԽԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

•    թոքերի քաղցկեղ,
•    բրոնխներում` ծխողին բնորոշ քրոնիկ բրոնխիտ,
•    ստամոքսում` քրոնիկ գաստրիտ, խոց,
•    ճարպագեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիայի խախտում,
•    երակների խցանում,
•    մազերը կորցնում են իրենց որակը և թափվում,
•    իմպոտենցիա,
•    առաջանում է ատամների պարոդոնտոս։

 

 

 

 

 

 

 

 


Ծխողները ավելի մեծ հավանականություն ունեն միջին տարիքում մահանալու թոքերի քաղցկեղից, քան չծխողները և 3 անգամ ավելի` սրտանոթային համակարգի հիվանդություններից՝ ներառյալ ինֆարկտը, կաթվածը և այլ զարկերակային կամ երակային հիվանդություններ: Այսպիսով, սրտային հիվանդությունները դառնում են ծխախոտի օգտագործման հետ առնչվող մահերի ամենահիմնական պատճառը: Ծխելը հիմնական պատճառ է նաև քրոնիկ բրոնխիտի, էմֆիզեմսյի համար: Այն զուգակցվում է տարբեր օրգանների քաղցկեղի հետ` ներառյւալ միզապարկը, երիկամները, կոկորդը, բերանը, ենթաստամոքսային գեղձը և ստամոքսը:

 


Թոքերի քաղցկեղի զարգանալու ռիսկը ավելի մեծ չափով կախված է ծխելու ժամանակահատվածից, քան օրական ծխած գլանակների քանակից: Այլ կերպ ասած, ծխելու ժամանակահատվածի եռակի աճը թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մեծացնում է 100 անգամ, մինչդեռ օրական ծխած ծխախոտների քանակի եռակի աճը միայն եռակի է ավելացնում ռիսկը: Այսպիսով, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում նրանք, ովքեր ծխել են պատանի հասակում և դեռ շարունակում են ծխել:



Ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերությունները ամեն տարի միլիոնավոր գումարներ են ծախսում ծխախոտի գովազդի համար` այդ վատ սովորության մեջ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով սպառողների, ծխախոտի տուփի գեղեցիկ ձևավորումով փորձելով շեղել սպառողի ուշադրությունը ծխախոտի հասցրած վնասակար ազդեցությունից:

 

 

 

 

 

 


Ծխախոտի համաճարակի տարածումը գլոբալ հիմնահարց է, որը մարդկանց առողջության համար հղի է լուրջ հետևանքներով, որը պահանջում է որքան հնարավոր է լայն միջազգային համագործակցություն և բոլոր երկրների մասնակցություն արդյունավետ, անհրաժեշտ և համակողմանի պատասխան գործողություններում: