|
Ողջ աշխարհում, երիտասարդական մասնակցությունը, երիտասարդության, ուսանողության դերակատարության բարձրացումը հասարակական, քաղաքական, տնտեսության զարգացման, ինչպես նաև պետության համար կարևոր այլ ոլորտներում, կարևորագույն և արդիական խնդիր է: Այս համատեքստում ամեն օր, աշխարհի տարբեր ծայրերում, երիտասարդական, ուսանողական խմբերի և կազմակերպությունների, անհատների կողմից իրականացվում են տարբեր նախաձեռնություններ: Այդ նախաձեռնությունների մեջ բազմաթիվ են երիտասարդության, առողջ սերնդի զարգացման հետ առնչվող «հակածխախոտային կամ առանց ծխախոտի» նախագծերը, որոնք որոշ դեպքերում կրում են երկարաժամկետ բնույթ, կազմում են երիտասարդության հետ աշխատանքի քաղաքականության մի մասը (օրինակներ՝ Tobacco free-youth, Anti smoking teen) :
«Առանց ծխախոտի» նախագծի նախաձեռնող խումբը բազմիցս մասնակցել է տարբեր երկրներում իրականացվող նմանատիպ նախաձեռնությունների: Բարի նախանձով, բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես այլ երկրների երիտասարդները միասին կարողանում են համախմբվել և լծվել չարիք հանդիսացող ծխախոտի դեմ պայքարելու գործին:
Տարիների ընթացքում հավաքված փորձը տեղական և միջազգային մակարդակում, ի նպաստ մեր երկրի երիտասարդությանը ներդնելու նպատակով «Երիտասարդական Շունչ» հասարակական կազմակերպությունը, մի շարք ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, համախմբած, որպես առաջին քայլ իրականացնում է «Ուսանողությունն առանց ծխախոտի» հակածխախոտային քարոզարշավը, որին ակնկալում ենք նաև Ձեր ակտիվ մասնակցությունը:
Քարոզարշավի հիմնական նպատակն է ծխելու վնասի վերաբերյալ երիտասարդների և հատկապես ուսանողների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և առողջ ապրելակերպի խրախուսումը:
ՀՀ-ում երիտասարդության առողջությանը սպառնացող ամենալուրջ վտանգներից է ծխելը, քանի որ այն չափազանց տարածված է ու արմատավորված: Ծխելու տարածվածությունը նվազեցնելու ուղղությամբ իրականացվում են որոշակի քայլեր, որոնց արդյունքում մշակվել ու ընդունվել են մի շարք օրենքներ, իրավական ակտեր, ըստ որոնց արգելվել է ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ ու ռադիոյով, նաև արգելվել է ծխելը հասարարական նշանակություն ունեցող վայրերում: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ծխախոտի դեմ պայքարի միջազգային գործընթացներին, մասնավորապես վերջերս ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիայի ընդունումը, «Եվրոպան առանց ծխախոտի» վարշավյան դեկլարացիայի ստորագրումը: Սակայն ցավով պետք է նշել, որ այնուամենայնիվ ծխողների թիվը գնալով աճում է: Իսկ ամենավտանգավորը այն է, որ այդ թվաքանակը այսօր աճում է ուսանող տղաների և աղջիկների ծխողների շարքերը համալրելու հաշվին:
Այսօր խիստ կարևոր է ուսանոցների շրջանում բացատրական աշխատանքներ տանելը ծխելու վնասի և առողջ ապրելակերպի կարևորության վերաբերյալ, սակայն այդ աշխատանքները չպետք է կրեն պարտադրական բնույթ, այլ պետք է նրանց հնարավորություն տրվի ինքուրույն տեղեկանալ ու հասկանալ ծխելու բոլոր վնասակար դրսևորումներին: Ըստ էության այս ամենին էլ նվիրված է մեր առաջին քայլը՝ «Ուսանողությունն Առանց Ծխախոտի» հակածխախոտային քարոզարշավը, որն իրականացվում է խորհրդանշական մի օր՝ Նոյեմբերի 17-ին- «Ուսանողության միջազգային օրը»:
Հարգելի ուսանողներ և երիտասարդներ, միացե'ք մեր նախաձեռնությանը, միավորվենք՝ ձերբազատվելու համար ծխախոտ կոչվող հրեշավոր չարիքից, որն այնքան տարածված է հատկապես մեր՝ ուսանողության և երիտասարդության շրջանում:
ԲԵՌՆԵԼ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԵՌՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ
Հակածխախոտային քարոզարշավի շրջանակներում, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ «Ուսանողությունն առանց ծխախոտի» խորագրով էլեկտրոնային պաստառների մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ և A3 ֆորմատի էլեկտրոնային պաստառներ /բարձր կետերի խտությամբ/:
Առաջին տեղի համար նախատեսված է 100 000 դրամ, երկրորդ տեղի համար՝ 60000 և երրորդ տեղի համար 30000 դրամական պարգև:
Մրցույթը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով:
Արդյունքները ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը նախատեսվում է ս/թ նոյեմբերի 16-ին:
Էլեկտրոնային պաստառների ներկայացման վերջնաժամկետն է ս/թ նոյեմբերի 7-ը:
Հայտերն ու պաստառները կարող եք ուղարկել
Էլ. փոստ՝
Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript
Հեռախոս ՝ 091213674, 077 529005 |