|

«Երիտասարդական Շունչ»
հասարակական կազմակերպություն
Ընդհանուր
•«Երիտասարդական շունչ» երիտասարդության աջակցության հասարակական կազմակերպությունը /հետագայում «Երիտասարդական Շունչ» ՀԿ/ հասարակական միավորում է, որն հիմնադրվել է իր անդամների ընդհանուր հետաքրքրությունների և նրանց հոգևոր, ոչ նյութական կարիքները բավարարելու հիման վրա:
•«Երիտասարդական Շունչ» ՀԿ-ն գործում է հիմնվելով օրինականության, հավասարության, կամավորության և թափանցիկության սկզբունքներով:
•«Երիտասարդական Շունչ» ՀԿ գործում է Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում համաձայն տվյալ երկրների օրենսդրությանը:
Խնդիրներ և նպատակներ
•Պաշտպանել երիտասարդ մարդկանց շահերը՝ հիմնվելով մարդասիրական սկզբունքների վրա
•Իրականացնել քարոզարշավներ և ցուցահանդեսներ՝ երիտասարդների մասնակցությամբ
•Կազմակերպել հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ և թրեյնինգներ՝ երիտասարդների խնդիրների լուծման նպատակով
•Աջակցել և մասնակցել կառավարության, ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող երիտասարդական նախաձեռնությունների
•Ստեղծել կապ և համագործակցել նմանատիպ կազմակերպությունների հետ ՀՀ–ում և ուրիշ երկրներում
Գործունեություն
«Երիտասարդական շունչ» ՀԿ–ն հիմնադրվել է 2006թ–ի դեկտեմբերին /հիմնադիր նախագահ Գ.Գրիգորյան/: Հիմնադրման օրվանից կազմակերպությունը ակտիվ գործունեություն է ծավալել երիտասարդական–հասարակական կյանքում և երիտասարդական քաղաքականության զարգացման գործընթացում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Իրականացրել և եղել է գործընկեր մի շարք տեղական նախաձեռնություններում ուղղված միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը, ուսանողների շրջանում հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը, ուսանողների համակողմանի կարծիքի վերլուծությանը, երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Կազմակերպության ղեկավարությունը և անդամները բազմիցս մասնակցել և կազմակերպել են միջազգային հանդիպումներ ինչպես նաև մասնակցել են արտերկրում սեմինարների, թրեյնինգների և ձեռք բերված լավագույն փորձը այժմ հաջողությամբ փորձում են կիրառել Հայաստանում:
Կազմակերպությունը համագործակցում մի շարք հասարակական, ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների հետ թե տեղական, թե միջազգային մակարդակներում:
2009թ-ից կազմակերպության նախագահն է Համլետ Սպարտակի Օհանյանը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է «Եվրոպական Երիտասարդական Ֆորում» հեղինակավոր միջազգային կազմակերպության նախագահության անդամ՝ ներկայացնելով Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի /Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա/ երիտասարդությանը եվրոպական կառույցներում: |